Ձայնագրություն՝ Արամ Խաչատրյանի զրույցը Նոբուո Թերահարայի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Զրույցը իր աշակերտ, ճապոնացի կոմպոզիտոր Նոբուո Թերահարայի հետ է: Զրույցում Խաչատրյանը պատասխանում է ուսանողուհի երաժշտագետ Իսիզավա Չիխարոյի դիպլոմային աշխատանքի հետ կապված մի շարք հարցերի: «Արամ Խաչատրյան», Սնեգիրի, 1976թ. սեպտեմբերի 8 (Ա.Խաչատրյանի մերձմոսկովյան ամառանոց): Խաչատրյանը խոսում է նաև իր կյանքի կարևոր իրադարձություններից, պատմում իր բնավորության, ստեղծագործությունների ստեղծման մասին, ինչպես նաև շոշափում է կյանքի և մահվան հարցը: Հարցազրույցի ավարտին հնչում է Ա.Խաչատրյանի «Տոկատը»: Նյութը՝  Մագնիտոֆոնային ժապավեն «Sony» արտադրության Արտադրողի անվանումը՝  Sony Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սնեգիրի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976թ. սեպտեմբերի 8 Չափս՝  Տևողությունը` 90 րոպե Նվիրատու՝  Նվիրել է ճապոնացի կոմպոզիտոր` Նոբուո Թերահարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1658 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-500