ձայնագրություն__ Մուզա Պավլովայի խոսքը Ե. Չարենցի մասին:

ձայնագրություն__ Մուզա Պավլովայի խոսքը Ե. Չարենցի մասին:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Չարենցը իր վաղեմի սերն է»,- այսպես է սկսում իր խոսքը բանաստեղծուհի Մուզա Պավլովան: Նա Երեւան է եկել ամուսնու` Ֆիզիկոս Մարտին Ալիխանյանի հետ 1942թ. : Հենց այդ ժամանակից էլ որոշել է թարգմանել Ե. Չարենցի բանաստեղծությունները: Այս գործում նրան օգնել են այն ժամանակ Երեւանի համալսարանի ուսանող Հակոբ Սալախյանը եւ երիտասարդ բանաստեղծ Գ. Էմինը: Մուզա Պավլովան արտասանում է Ե. Չարենցի «Տաղարան»-ի վերջին բանաստեղծությունն իր թարգմանությամբ «Ես իմ անուշ Հայաստանի...»-ին: ՀՖ 316 (426), 317 (427), 318 (428), 319 (429) գույքահամարների ձայնագրություններն արված են մեկ ձայներիզի վրա: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  428 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 318