ձայնագրություն__«Ե. Չարենցի կրտսեր քրոջ` Աշխեն Աբգարի Սողոմոնյանի հուշն իրենց գերդաստանի մասին»

ձայնագրություն__«Ե. Չարենցի կրտսեր քրոջ` Աշխեն Աբգարի Սողոմոնյանի հուշն իրենց գերդաստանի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աշխենի թարգմանված ձայնագրությունը հրատարակված է բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր` Դավիթ Գասպարյանի «Հուշեր Չարենցի հետ» գրքում /Եր. «Նաիրի» 1997, էջ`15/: Աշխեն Աբգարի Սողոմոնյանը /1902-1986/ հիշում է, որ իրենք սեփական տուն չեն ունեցել, վարձով բնակվել են տարբեր բնակավայրերում, երկրորդ տունը Ալեքսանդրովսկայա փղոցում էր: Ծնողները ծագումով Մոսկվայից են: Կարսից մեկնել են Թիֆլիս, ուր ապրել են ինը ամիս, այդտեղից ամբողջ ընտանիքով բացի Եղիշեից, մեկնել են Մայկոպ: Նշում է Չարենցի կնոջ` Արփենիկի այցելությունների, ընտանիքի նկատմամբ նրանց հարգալից վերաբերմունքի մասին.... նշում, որ Չարենցը ակնաբույժ, պրոֆեսոր Ավերբախի մոր` Մոսկվա բուժման է ուղարկել իրեն, որը տեւել է վեց ամիս, սակայն` անարդյունք: Աշխենը բնակվել է կրտսեր եղբոր Գեղամի ընտանքի հետ, Լենինգրադ Մաիսենկո Փող. շենք 8/10 բն. 19 հասցեում: ՉՏԹ տնօրեն Նվարդ Բաղդասարյանը ձայնագրությունն իրականացրել է տուն-թանգարանում հիմնադրելու օրերին, հավաքչական աշխատանքների ընթացքում: ՀՖ313 (423), 314 (424), 315 (425) գույքահամարների ձայնագրություններն արված են մեկ ձայներիզի վրա: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  423 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 313