Ձեռագործ աշխատանք բարձի երես

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ձեռագործ աշխատանք բարձի երես: Մի երեսը ամբողջովին ասեղնագործված է գունավոր թելերով; Նախշը՝ կենտրոնում կարմիր թելերով լցված է ութաթև աստղիկ , որի կողքերին գունավոր թելերով արված են չորսական մեծ և փոքր քառակուսիներ, երրորդ շերտը երիզում են կարմիր,կանաչ և կապույտ թելերով լցված ութանկյունները և կանաչ ու վարդագույն եռանկյունները:Ամբողջ ֆոնը լցված է մարմնագույն թելով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ 50-60-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1363