Ձիթաճրագ

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Ճրագաման Բնօրինակի անվանում՝  Ձիթաճրագ՝ նավակաձև Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նավակաձև իրանով, պոչուկավոր բռնակով (թերի), սուր ավարտվող քթիկով (մրապատ), կարմրավուն կավից, արտաքին մակերեսը՝ անգոբապատ: Նստուկը կլորավուն է՝ ոչ բարձր արտահայտված մակերեսով, ներսը՝ մուգ կանաչ գույնի ջնարակ: Իրանի արտաքին մակերեսին նույն ջնարակի հետքեր կան: Նստուկից վերև կան եռոտանու հետքեր (թրծման պրոցեսից մնացած): Լայնություն (սմ)՝  պսակի՝ 4.5 Երկարություն (սմ)՝  9 Բարձրություն (սմ)՝  3.5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/33 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54