Ճարմանդ գոտու

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Ճարմանդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմաս է, մասերից մեկին կից կա կլոր հավելված, որի կենտրոնում ամրացված է մի մեծ գմբեթաձև ելուստ: Նման ելուստներ կան նաև ճարմանդի ուղղանկյունաձև հատվածների վրա: Զարդանախշված է բուսական զարդանախշերով, ելուստների երկու կողմերում կիսալուսիններ են, իսկ ամբողջ մակերեսը հարդարված է երկրաչափական շեղանկյան պատկերներով: Ճարմանդի մի մասի վրա կա թվագրում «1923» և թռչնապատկեր: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Գուգարքի շրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923թ. Քաշ (գր)՝  250.3 Հայտնաբերման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2785/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-477