Մ. Սարյանի բնակարանը և այգին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Մարտիրոս Սարյանի առանձնատունը, որը զբաղեցնում է կոմպոզիցիայի ձախ մասը: Աջում, եզրի մոտ, երևում է այլ տուն և ծառ: Առջևի պլանում՝ երկու մարդկային ֆիգուր, երրորդը՝ քիչ հեռու, ցանկապատի մոտ: Երկհարկանի, եռանկյունաձև կտուրով առանձնատան առջև՝ կանաչ ծառեր և թփեր: Հետևի պլանում ձգվում է մեկհարկանի տների շարքը, ավելի հեռու՝ կանաչ բլուր, սպիտակ ամպիկներով՝ կապույտ երկինք: Հեղինակ՝  Ռ. Շիշմանյան /1885-1959/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  45,7 x 54,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-257 ժ-126