Մածուկի աման

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մածուկի աման, տերևաձև, կլոր հատակով: Ունի ոճավորված, տերևաձև հիմքով, կենդանու ոտնաթաթի նմանությամբ վերջույթներով երեք վրադիր ոտքեր, գոգավոր իրան, բարակ ճկված ոճավորված վրադիր բռնակ, որի վերնամասում դրվագված է կենդանու գլխաքանդակ: Ամանի շուրթը ոճավորված է, դրվագված համաչափ դասավորված ալիքաձև գծերից և ելուստավոր, ծաղկի կոկոն հիշեցնող զարդանախշերից կազմված ծաղկագոտիով: Մածուկի ամանը պատրաստել է նվիրատուի՝ Սոսի Ղազարյանի հայրը՝ ոսկերիչ, սիրիահայ Տրդատ Ղազարյանը: Ամանաի մեջ դրված է դրոշմակնիք՝ 800 թիվը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  297,7 գ Տրամագիծ (սմ)՝  16 սմ Բարձրություն (սմ)՝  9 սմ Նվիրատու՝  Սոսի Ղազարյան-Գևոնյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17702-2