Մանդատ՝ տրված Վոլոդյա Խաչատրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Մանդատ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ձևաթղթի ձախ և աջ անկյուններում Վ.Ի.Լենինի և Ի.Վ.Ստալինի դիմապատկերներն են, որոն միջև գրված է՝ ՄԱՆԴԱՏ N 193: Տրվել է Վոլոդյա Խաչատրյանին Սիսիանի շրջանից վճռական ձայնի իրավունքով և հարվածային լուսաշխատավորների «Հանրապետական 3-րդ համագումարի պատգամավոր»: Հաստատված է կնիքով, ունի տրման ամսաթիվ՝ 1934թ. հունիսի 20: Դարձերեսին ձախ անկյունում գրված է՝ Համկոմկուսի ծրագրից տեքստ, աջում՝ Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք: Կենտրոնում ՀՍԽՀ լուսաշխատավորների հանրապետական հարվածայինների 3-րդ համագումար և այլն: թերթ՝  1 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934թ. Լայնություն (սմ)՝  16.1 Բարձրություն (սմ)՝  14.2 Նվիրատու՝  Վոլոդյա Մամիկոնի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6139/7 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-182