«Մանկավարժ»-20 /1987/., «Երկու պահ Չարենցի հետ»-էջ`3-րդ

«Մանկավարժ»-20 /1987/., «Երկու պահ Չարենցի հետ»-էջ`3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածի տակ հեղինակի մանուշակագույն թանաքով ընծայագիրն է «Մեծ սիրով ու երախտագիտորեն»20.011.88. Թերթում զետեցված է նաեւ Յուրի Հովհաննիսյանի «Ես ծնվել եմ Մոսկվա քաղաքում» հոդվածը, ուր նա անդրադարձել է Ե. Չարենցի ծննդավայրին` Կարսին: Շատերը կարծում են` Չարենցի ծննդավայրը Մակուն է: Իր ստեղծագործություններում գտած տողերն են այս թյուրիմացության պատճառը,- նշում է հոդվածագիրը եւ ապացուցում: Կարսի չափաբերական մատյանը եւ 1932թ-ին «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրում բանաստեղծի ձեռքով գրած ինքնակենսագրականը հերքում են վերը նշած թյուրիմացությունը: Գոհար Մանվելյանի հուշում ներկայացված է 6-րդ դասարանցու հանդիպումը Թիֆլիսի 89-րդ միասնական աշխատանքային դպրոցում` Չարենցի հետ եւ 1934-ին Մոսկվայում, ՍՍՀՄ գրողների Միության առաջին համագումարի օրերին ճակատագրի բերումով ուսանողներով ,Միությունների տան Սյունապատ դահլիճի մոտ «հերթապահ հեղ.օրերին գրողների հետ տեսնվելու եւ հանդիպում կազմակերպելու համար. Չարենցը մտերմորեն մերժել է նրանց նշած օրը համագումարում ելույթ ունենալը ժամանակի սղության պատճառով: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4389 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6651