Մատնոց

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մատնոց- դրսի կողմից մատնոցի ուռուցիկ պատերի կենտրոնական մասով անցնում է զարդագոտին՝ կազմված հինգ անգամ կրկնվող բուսական և երկրաչափական նույն զարդանախշերից: Դրանք քառանկյունիներ են, որոնց պատերը միահյուսվում են իրար մեջ, իսկ կենտրոնում ունեն ութ թերթիկից կազմված ծաղիկներ: Այսպիսի մատնոցներ պատրաստել են Պարսկաստանում հայտնի արծաթագործներ Փափազյանները, որոնք Վանից էին և պահպանել էին Վանի արծաթագործական դպրոցի ավանդույթները: Մատնոցը Վանի ավանդույթներով և Փափազյանների աշակերտների ձեռքով արված գործ է: Մատնոցը պատկանել է ծագումով իրանահայ, ԱՄՆ քաղաքացի տիկին Լօժեն Գարիքյանի մորը: Վերջինս Ղարաբաղի մելիքներից մեկի դուստրն էր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Թավրիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  5 գ Տրամագիծ (սմ)՝  1,7 սմ Նվիրատու՝  Լօժեն Գարիքյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16767