Մարո

Մարո

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մարո, նկարազարդում Հ. Թումանյանի համանուն պոեմի: Նկարի ներքևի մասում, երկու ժայռերի արանքում, պատկերված է աղջիկ մինչև կուրծքը, սպիտակ գլխաշորով, մազափունջն ընկած աչքին: Նկարի խորքում, վերևում` մեկ այլ ժայռի վրա երևում է գյուղը` փոքրիկ տնակներով, որոնց վրա վեր է խոյանում եկեղեցին` գմբեթին խաչ: Եկեղեցու հետևում արևի բաց-դեղին հսկա սկավառակն է: Նկարի ֆոնը շագանակագույն է: Ներքևի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է և թվագրված է. «1969թ.»: Ակտ N 142 15/04-1970 թ.: Հեղինակ՝  Տեր-Ավագյան Ելենա Նյութը՝  Ստվարաթուղթ, ածուխ, գունամատիտ, մատիտ Լայնություն (սմ)՝  52 Երկարություն (սմ)՝  94 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  607 Բաժնեհաշվառանիշ՝  ԿԲ 208