Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ժանեկագործի մեծ մակույկ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը գորտաձև ուրվագծով է, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի պոչեր: Զարդային հորինվածքը երկկողմանի է:Մի երեսի կենտրոնում ունի հավերժության նշանով վարդյակ, որի երկու կողմերում մեկական ձուկ է փորագրված՝ արտահայտված թեփուկներով : Մնացած դաշտը լուծված է եռանկյունիներից կազմված ժապավեններով: Մյուս երեսը կենտրոնում ունի երկայնական առանցքին համընկնող ակոսային գծիկներ: Մնացած դաշտը լուծված է եռանկյունիներից և մանր ակոսիկներից կազմված ժապավեններով Մաքոքի պոչերից մեկի վրա եռանկյունիների միջև հեղինակի մակագրությունն է՝ ԱՂԱ: Հեղինակ՝  Մկրտիչ Աղաբալյան Նյութը՝  փայտ՝ ընկուզենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Չափս՝  28,5 x 7սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1218