Մեդալ №94՝ Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի՝ շնորհված Ա.Խաչատրյանին «Սպարտակ» բալետի բեմադրությամբ երաժշտական փառատոններին ակտիվ մասնակցության համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մեդալը կախված է մետաղյա թիթեղից՝ պատված կապույտ և սպիտակ զոլերով ռիպսե կարմիր ժապավենով: Դիմերեսին երկու լեզվով՝ուզբեկերեն և ռուսերեն, դրոշմված է՝ «Արվեստի վաստակավոր գործիչ» և դափնու ճյուղ: Դարձերեսին՝ «Ուզբեկական ԽՍՀ № 94» և արևի ճառագայթներ:Մեդալը շնորհվել է Ուզբեկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի հրամանով 1967 թ.-ի փետրվարի 4 -ին: Նյութը՝  մետաղ, ռիպս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տաշքենդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  386 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 172