Մելամաղձություն, 1959, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիա՝ կրկնակի պատվանդանին միաձույլ տղամարդու մերկ ֆիգուր՝ արական և իգական սեռական օրգաններով, կերտված մինչև ազդրերը: Աջ ուսը արտահայտված, թեթևակի բարձր: Աջ թևը իջեցրած, ձեռքը ազդրին: Ձախ ազդրին կտորի հատված՝ ծալքերով: Որովայնը, վիզը, դեմքը ընդհանրացված, զանազան ձևի ու մեծության խոռոչներով, աջ կուրծքը արտահայտված, որովայնում՝ երկնաքերերի զուգահեռ հիմնակմախքներ: Դեմքը ոճավորված, ձախ երեսակողմը բացվածքով: Մազերը երկար, փռված աջ ուսին: Նյութը՝ գիպս; Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 116 x 60 x 45: Վիճակը՝ վատ: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 788 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 16