«Մեմորիալ» (hուշատուն)

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Բնակելի և հասարակական շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ե.Չարենցը բնակվել է Երեւանի Սունդուկյան 6 հասցեում (հետագայում՝ Ստալինի պողոտա, Լենինի պող. 45 շենք, I մուտք, Մաշտոցի պող. 17 շենք, բն 12): Բնակարանը ունեցել է 3 սենյակ, խոհանոց, միջանցք, սանհանգույց եւ պատշգամբներ: Հատակը՝ մանրատախտակ: Խոհանոցի տարածքում եւ կից պատշգանբում պահպանվում են ՉՏԹ ֆոնդերը: Սանհանգույցի տարածքի փոխարեն կառուցվել են աստիճաններ: Բնակարանի պատերին պահպանվել են Ե.Չարենցի ընտրած գույները: Աշխատասենյակը ունի երկփեղկ երկու պատուհան, աջ կողմի պատին՝ փորվածք գրադարակների համար: Աշխատասենյակը եւ հյուրասենյակը ունեն թիթեղյա վառարան: Հյուրասենյակի դիմացի ձախ կողմի պատերին երկփեղկ պատուհաններ են եւ դռներ, դրսից 2 պատշգամբներ: Ննջարանի դիմացի պատին երկփեղկ պատուհաններ են, աջ պատին փորվածք է, կենցաղային պարագաներ, կամ գրքեր տեղադրելու համար: ՆՆջարանն ունի աղյուսե վառարան: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1 1 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ1