Մետաղասղոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի նրբասղոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շրջանակից՝ իրանից և բռնակից: Շրջանակի շարժական մասը ծնկաձև ծալված է, քառակող է /լայնակի կտրվածքում՝ քառակուսի/, բռնակին միացած անշարժ մասը՝ կլոր ձող է, որը վերնամասում լայնացած է, գլխին ունի պարուրակ, լայնացած հատվածում՝ կտրվածք, որը սկսվում է լայնացած հատվածից քիչ ներքևից և վեր բարձրանում: Այս կտրվածքի մեջ հագնում է շրջանակի շարժական մասը, որը ամրացվում է կլոր մանեկով: Շրջանակի երկու գլխիկներն ունեն մեկական «V»-աձև «ականջավոր» հեղույս քառակուսի մանեկներով, որոնք նախատեսված են սղոցման ժապավենը շրջանակին ամրացնելու համար: Բռնակը պատված է սև ներկով և շրջանակին ամրանում է օղակով: Երկարություն (սմ)՝  բռնակ՝ 11, շրջանակ՝ 17.5 Բարձրություն (սմ)՝  10.5 Նյութը՝  մետաղ, փայտ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/151 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628