Մետաղասղոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի նրբասղոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շրջանակից՝ իրանից և բռնակից: Շրջանակի շարժական մասը քառակող, ծնկաձև ծալված ձող է, որն ավարտվում է շրջանաձև հավելվածով, բռնակից միացած անշարժ մասը՝ քառանիստ, տափակ ձող է, որը վերնամասում ունի ուղղանկյունաձև՝ անկյունները ներս կտրված հատված, որի միջով անցնում է շրջանակի շարժական մասը: Այն գլխին ունի էլիպսաձև հեղյուս, որով ամրացվում է շրջանակի շարժական մասը: Նույնպիսի հեղյուսներ ուղղանկյունաձև մանեկներով ունեն շրջանակի երկու գլխիկները, որոնք նախատեսված են սղոցման ժապավենը շրջանակին ամրացնելու համար: Բռնակը շրջանակին ամրանում է օղակով: Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ ,18.8, բռնակ՝ 10.4 Նյութը՝  մետաղ, փայտ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/152 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628