Մեքենա կարի /ձեռքի/

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Դերձակի կարի մեքենա Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մեքենան հենված է փայտյա ուղղանկյունաձև պատվանդանի վրա:Մեքենայի իրանին գրված է «Госшвеймашина» բրոնզագույն տառերով:Իրանի վրա դեպի պտտվող անիվի աջ կողմը կա թևավոր մարդու դիմանկար/գերբ/:Մեքենան ունի կափարիչ,որի վրա կա բռնակ:Ողջ մեքենան նախշազարդ է,դեղնականաչ գույներով:Աջում կա քառանկյուն,բաց դարակ:Կափարիչին՝ ձվաձև կենտրոնին լրացնում են աջ ու ձախ ձգվող կանաչա-դեղնավուն նախշերը:Կափարիչի աջ ու ձախ կողմերը ելուստավոր,կամարաձև փայտերն են:Ամբողջական: Լայնություն (սմ)՝  պատվանդան՝ 22 Երկարություն (սմ)՝  պատվանդան՝50 Բարձրություն (սմ)՝  պատվանդանով՝ 30 Նյութը՝  թուջ,երկաթ,փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՌՍՖՍՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  845 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 319