Մշականք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշականք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշականք, Թարգ. ի չափս հայկականս և համառօտ մեկնութեամբք բացայայտեալք ի հ. Արսենէ Կոմիտասայ Բագրատունւոյ, Մխիթ. Վարդապետէ.- Վենետիկ: Ս. Ղազար, 1847, 1 թերթ ճակատանկար` Վերգիլիոսի դիմանկարը: Գիրքը համակազմ է` ««Կուինտոսի Որատեայ Փլակկոսի Արուեստ քերթողական» գրքի հետ: Կազմը կոշտ ստվարաթղթից, վրան սոսնձված է սև ու կանաչ մարմարե մակատեսքով բարակ թուղթ, բավականին մաշված ու գունաթափ: Կռնակը բաց շագանակագույն կաշվով պատված: Ֆորզացները ստվար թղթից: ՈՒնի նախանվանաթերթ: Կազմի դարձերեսին, «Առաջաբանի» էջին, և համակազմ գրքի վերջին էջին Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է կարմիր թանաքով: Կռնակը վատ վիճակում է` մաշված: Հեղինակ՝  Վերգիլիոս Թարգմանիչ՝  հ. Արսեն Կոմիտաս Բագրատունի Էջ՝  128 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, կաշի Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  27 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1847 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/600