Մոչփիչ (թևահուլուն)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Թավիշ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Կարված է երկտակ: Արտաքին երեսի միջին մասը կապույտ կտորից է, իսկ կողքերը կարմիր թավշից: Եզրերում կապույտ ու մանուշակագույն հուլունքներ են, վերևի ծայրերում կարմիր և դեղին հուլունքներ: Ողջ երկարությամբ օձագալար ձգվում է ոսկեփայլ ժանյակ և միմյանց շատ մոտ մանր ու մեծ հուլունքներ: Ներքին երեսը բամբակյա կտորից է: Կապելու հարմարանք չկա: Նյութը՝  Կտոր, հուլունքներ Չափս՝  20.5x2.5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  434