Մոչփիչ (թևահուլուն)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Թավիշ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Երկտակ է, արտաքին երեսը կարմիր թավշից է, որը եզրավորված է ոսկեփայլ ժապավենով: Այդ ժապավենից արված նախշը մոչփիչին տվել է մանր եռանկյունների տեսք, որոնցից յուրաքանչյուրի մեջտեղում պղնձյա հուլունք է կարված: Եզրային ժապավենի վրա սպիտակ, սև, կարմիր ու կապույտ հուլունքների նախշազարդեր են: Դաստակին մոչփիչն ամրանում է պղնձե կլոր կոճակով և կարմիր քուղով: Նյութը՝  Կտոր, հուլունքներ Չափս՝  16x2,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  433