Մովսեսին գտնելը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիցաբանական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիան բաղկացած է երկու կանանց ֆիգուրներից և հյուսածո ուղղահայաց զամբյուղի մեջ պառկած մերկ մանչուկից: Կինը կանգնած է, երկար, լայն զգեստով, գոտկատեղից ռելիեֆային ծալքերով, խորը բացվածքով կրծքի վրա, ¾ թևքերով, լայն ծածկոց, որը գրեթե չի թաքցնում դասական սանրվածքը, որը թափվում է ձախ ձեռքին և մարմնի մի մասին, բարձրանում է ծածկոցի վերին մասը, որը թափվում է ճկուն բարակ ծալքերով և ծածկում է բարձր ափամերձ բուսականությունը: Մյուս կինը կիսանաստած է աջ ծնկի վրա և ձեռքերը պարզել է դեպի զամբյուղը: Աջ դաստակին նեղ ապարանջան է: Նա կիսամերկ է, վարսերի երկար հարթությունը կապված է ճակատին նեղ ժապավենով՝ դիադեմայով և սանրված են մեջքին: Երկուսի դեմքերն էլ հանգիստ են և ուրախ, արված լայն, հարթ հարթություններով և դասկանորեն ընդհանրացված: Հեղինակ՝  Կանբերվորտ Շարլ 1811-1852 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-229