Մուշեղ Թումանյան. բացիկ եղբորը` Արտիկին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը Արտիկին, Պետերբուրգ - Թիֆլիս, 15 նոյեմբերի, 1910 թ.: Ինքնագիր: Ստվար թղթից բացիկի վրա Լև Տոլստոյի դիմանկարն է` հենված աթոռի թիկնակին: Ձեռագիրը գրված է սև թանաքով: Հասցեն գրված է ռուսերեն, իսկ բուն նյութը հայերեն, շատ խիտ` 21 տող: Առաջին տող - «Սիրելի Արտիկ! Դու», վերջին տող - «Ես լավ եմ. Համբույրներով Մուշեղ»: «1910, նոյ. 15» թվանշումը և ևս մեկ տող գրված է բացիկի վերևում, բայց թարս: Նյութը՝  Թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/11