Մուշեղ Թումանյան. բացիկ հորը` Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը հորը` Հովհաննես Թումանյանին, Մոսկվա - Թիֆլիս, 7 սեպտեմբերի, 1910 թ.: Ինքնագիր: Ստվար թղթի վրա Կրամսկոյի «Քրիստոսն անապատում» նկարի վերատպությունն է: Ձեռագիրը գրված է սև թանաքով, հասցեն` ռուսերեն, բուն նյութը հայերեն` 16 տող: Առաջին տող - «Բարևներ, համբույրներ. Մուշեղ», վերջին տող - «[քեզա-]նից ազդւել. Ես լավ եմ.»: Թվագրումը վերևում. «Մոսկւա, 910 սեպ/7»: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  921/5