Մուշեղ Թումանյան. բացիկ քրոջը` Նվարդին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը քրոջը` Նվարդին, Ռոստով - Թիֆլիս, 4 սեպտեմբերի, 1910 թ.: Ինքնագիր: Ստվար թղթից բացիկի վրա Դոնի Ռոստովից բնապատկերի վերատպություն է` «Տեսարան Գնիլովյան կայարանից»: Ձեռագիրը գրված է սև մատիտով, հասցեն ռուսերեն, բուն նյութը հայերեն 13 տող: Առաջին տող - «Ս. Նվարդ!», վերջին տող - «1910 ապր. 4. Մուշեղ»: Եվս մեկ տող ավելացված է բացիկի վերևի մասում. «Բոլ նամակներ եմ գրել. Բարևներ Վահանից»: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Թուղթ, սև մատիտ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/4