Ն. Զարյան «Ռուշանի քարափը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ն. Զարյան «Ռուշանի քարափը» Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Փոքր չափսերով գորշ կազմով գիրք է, բաղկացած է 150 էջից: Ընդգրկում է Ն. Զարյանի «Ռուշանի քարափը» ստեղծագործությունը: Կազմի ճարմանդային մասը ներսից պոկված է: Առաջին էջին բանաստեղծի մակագրություն կա՝ Ղազարյան Պարույր, իսկ ներքևում մատիտագիր հետևյալ մակագրություններն են՝ Ասատրյան Հայկ և Ղազարյան Պարույր Ռաֆայելի: Տիտղոսաթերթին կա գրադարանի կնիք, որի վրա ընթերցվում է՝ ՀՍԽՀ Վեդիբասարի շրջանի Չանախչի գյուղի կոլերիտ դպրոց, որը կրկնվում է 17-րդ էջի վրա: Գրքի որոշ էջերի կան ընդգծումներ: Հեղինակ՝  Ն. Զարյան Էջ՝  150 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936 Չափս՝  13 * 17,5 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  42