Նաիրի Զարյան «Հայրենի վտակներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նաիրի Զարյան «Հայրենի վտակներ» Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Միջին չափսերի գիրք է, կանաչ կազմով: Բաղկացած է 298 էջից: Կազմի առաջին էջի և 9-րդ էջի վրայի կնիքները վկայում են, որ գիրքը պատկանելիս է եղել գրադարանի: Կլոր կնիքը ընթեռնելի չէ: Գիրքը կազմել և խմբագրել է բանաստեղծ Ն. Զարյանը: Ալմանախը ընդգրկում է հայ գրականության խորհրդային շրջանի երիտասարդ գրողների՝ Մ. Նալբանդյանի, Աշոտ Լասենցի, Հ. Մելքումյանի, Ա. Սահինյանի, Ս. Խանզադյանի, Հ. Խանդամուրի և այլոց գործերը: Հեղինակ՝  Նաիրի Զարյան Էջ՝  298 Նյութը՝  Թուղթ Չափս՝  14 * 20, 5 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  38