Նախագիծ-նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Հառիճի ճարտարապետական համալիրի հուշարձաններ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Հառիճի ճարտարապետական համալիրի հուշարձանների վերանորոգման, օգտագործման և բարեկարգման նախագծային աշխատանքներ: «Սրբազան ակունքի» և ջրատարի վերանորոգման նախագիծ, մաս 2-նախահաշիվ: Վ-26/84, Երևան, 1988 թ.: Գիրք բաց վարդագույն կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, նախագծի կազմից, բացատրագրից, վերանորոգման աշխատանքների նախահաշվից, անհրաժեշտ շինարարական նյութերի ծախսից, սրբազան ակունքի վերանորոգման հեղինակային հսկողությունից և արտադրական գործուղման ծախսերի հաշվարկից, ընդամենը՝ 33 թերթ: Հեղինակ՝  Լ. Թորգոմյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/95