Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Զավեն Վարդանյանին (Հայաստանի արվեստի վարչության պետ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Խաչատրյանը խոսում է բալետի պարուհի Նինա Անիսիմովայի մասին, ցուցումներ տալիս Հայաստանում «Գայանե» բալետի բեմադրման հետ կապված փոփոխությունների հարցում: Նա առաջարկում է Զավեն Վարդանյանին գնել իր 10 մանկական պիեսները մանկական երաժշտական դպրոցների համար: Կոմպոզիտորը պատմում է չափազանց զբաղվածության, զինվորական դիրիժորների ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ նշանակվելու և Կոմպոզիտորների միության առաջիկա համագումարին պատրաստվելու մասին: Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  21.4 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  27 մայիսի, 1947թ. Նվիրատու՝  Արմեն Բուդաղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  8342 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ- 455