Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից ՀԽՍՀ մշակույթի փոխնախարար Գասպարյան Սամսոնին.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Խաչատրյանը խնդրանքով դիմում է Գասպարյանին օգնել իրեն՝ Երևանի կինոստուդիայի հետ առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու: Կոմպոզիտորից պահանջում են վերադարձնել 1944թ-ին «Անահիտ» ֆիլմի չգրած երաժշտության համար ավանս ստացած գումարը, որը Խաչատրյանը, ըստ կինոստուդիայի հետ իր պայմանավորվածության, մտադիր է համարել իբրև վճար «Սովետական Հայաստանի 25 տարին» ֆիլմում և խրոնիկայում իր երաժշտությունն օգտագործելու համար: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան Լայնություն (սմ)՝  21,1 Երկարություն (սմ)՝  27,5 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, ձեռագիր, թանաքը՝ կապույտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948թ. ապրիլի 14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  285 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ-12