Նավահանգիստ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ձախ մասում մոխրագույն, սպիտակ նավահանգիստ է, որտեղ այս ու այն կողմ են գնում գործող անձիք. դարչնագույն շինելով կանգնած ժանդարմ, վարդագույն կիտելով և կապույտ տաբատով զինվոր, ով քայլում է՝ պարկը ուսին պահած: Կան նաև կանայք՝ կարմիր, բորդո զգեստներով, ովքեր կանգնած են տաղավարների մոտ՝ կանաչ առարկաներով /մթերք?/: Վաճառասեղանի մոտ գորշ դարչնագույն հագած տղամարդու դիմաց, գույնզգույն ծածկի տակ, ծանր սայլերով լծված ձիերի ֆիգուրներ են, կառապանը երկար դեղին զգեստով է՝ գլխարկով ուղևորուհու հետ, կա նաև ոչ մեծ չափի գորշ ոշւն: Միջին և հեռու պլաններում՝ աջից, դարչնագույն-փիրուզագույն ծովի լայն շերտն է՝մանր ալիքներով, սպիտակ փրփրակատարներով՝ կապված և լողացող նավակներով, բարկասներով, թեթև, կարմրասև, սև ծխնելույզներով կատերներ: Հեղինակ՝  Լենտուլով Արիստարխ Վասիլևիչ 1882-1943 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ-106 ԿԱ ԿՊ-118