Նատյուրմորտ: Ծաղիկներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի և մոխրագույնի երանգներով պատկերված կտորեղենը անփութորեն ծածկում է հարթությունը, որի վրա դրված է մուգ ծխագույն բաժակը՝ մուգ մանուշակագույն խոշոր ծաղիկներով, զմրուխտե կանաչ տերևով: Աջակողմյան հատվածում՝ փայլուն, շագանակագույն և դարչնագույն հարթության վրա, դրված է թափանցիկ, կապտա-սև մեծ ծաղկաման՝ երկու մասսիվ ծխագույն բռնակներով, ուռուցիկ, ցածրադիր իրանով՝ բարձր, նախշավորված ոտիկի վրա: Ծաղկամանի մեջ վառ դեղին ծաղիկների փարթամ փունջ է՝ մի քանի կակաչ, մանուշակագույնի և երկնագույնի երանգներով իրիսներ, մոխրագույն և սպիտակ զանգակ: Միջին և հեռու հորիզոններում զուգորդում են սենյակի կարմրաշագանակագույն դռներն ու դեղնաաղյուսագույն պատերը: Առաստաղին պատկերված է միացրած լուսամփոփ, որն արձակում է խուլ դեղնակարմրավուն լույս: Վրձնահարվածը լայն է, ընդհանրական: Հեղինակ՝  Բորիս Իզրաիլովիչ Անիսֆելդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-43