Նատյուրմորտ: Հորտենզիաներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում խոշոր պլանով ուղղանկյուն, կապույտ-գորշ մակերեսի վրա լայն գլանաձև գորշ սպիտակ կավաման կա՝ փարթամ ծաղկող սպիտակ հորտենզիաներով: Նրանք ունեն բարձր ցողուններև, խիտ, լայն, զմրուխտագույն տերևներ: Հետևի պլանին ձախից սպիտակ, կոշտ, լայն բազկաթոռի մի մաս է՝ դեղնա-մանանեխագույն պաստառով, պատուհան կամ մանր ձևավոր ապակիներով պահարանի դուռ: Աջից՝ բարձր, գորշ մանուշակագույն բարձունքին, ոչ մեծ մուգ մոխրագույն կուժ կա՝ տափակ, լայն ոտքով, բարձր բռնակով, սլացիկ կանաչ ցողուններով վարդի կոկոնների և երեք դեղնա-մանանեխագույն մեծ երիցուկների ծաղկեփնջով, նկարի մի մաս՝ լայն, բաց-դարչնագույն շրջանակով: Հեղինակ՝  Լինդեման Ագնեսսա Էդուարդովնա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-119