Նեգատիվ` լուսանկարի. Ա.Խաչատրյանը Հայաստանի Կուսկոմի կենտրոնական կոմիտեի 1-ին քարտուղար Յա.Զարոբյանի և Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած «Սպարտակ» բալետի ստեղծագործական կազմի հետ :

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձախից աջ վերևի շարքում կանգնած են դիրիժոր Արամ Քաթանյանը ,բալետի նկարիչ-ձևավորող Աշոտ Միրզոյանը , Ֆրունզե Ելանյանը (Հարմոդի), Ջուլիետա Քալանթարյանը (Ֆրիգիա), Վ.Բորիսովը (Կրաս), Յա. Զարոբյանը, Ա.Խաչատրյանը ` (սպիտակ վերնաշապիկով ,բծավոր մուգ-մոխրագույն կոստյումով և փողկապով , աջ դարձածալին Լենինյան շքանն է), Ս.Մինասյանը (Էգինա) Վանուշ Խանամիրյանը (Սպարտակ):Ներքևի շարքում ` ձախից աջ նստած են «Սպարտակ» բալետի բեմադրիչ Եվգ.Չանգան, և կոմպոզիտորներ Է.Միրզոյանը ,Է.Հովհաննիսյանը: Հեղինակ՝  Լուսանկարիչ`Ա.Կլեկչյան Նյութը՝  ֆոտոժապավեն Լայնություն (սմ)՝  8,1 Երկարություն (սմ)՝  5,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 թ.մարտի 24 Նվիրատու՝  Գնվել է լուսանկարիչ Ա.Կլեկչյանից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  115 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-12/2