Նինա Կոմուրջյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կանաչ զգեստ հագած երիտասարդ կնոջ կիսանդրի պատկեր: Հայացքը դեպի ձախ, գլուխը բարձր պահած, հոնքերը բարձրացած, աչքերը սև, պոչավոր: Հետին պլանում՝ ձախից մուգ կապույտ ծաղկաման՝ կարմիր, նարնջագույն և մանիշակագույն ծաղիկներով: Ֆոնի ամբողջ հարթությունը գրավում է կարմիր և կապույտ ուղղահայաց գծերով, ծաղկանախշով և բուսանախշով դեկորատիվ ձևավորումը: Աջ եզրի մոտ մուգ կանաչ, դեղին եզրերով ծաղկանախշ: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  69 х 64,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-40 /Ժ-40