Նկարակալ՝ պատկանել է Ե.Քոչարին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի գործիքներ, հումք և պարագաներ Տեսակ/ժանր՝  Պարագաներ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Երվանդ Քոչարի նկարակալը: Պատրաստված է շագանակագույն լաքապատ փայտից: Ունի երկու ուղղանկյունաձև, եզրերում կլորավուն հենակներ՝ երկուական մետաղյա անվակներով: Հենակները ունեն երկու զուգահեռաբար տեղադրված կցափայտեր, որոնցից առաջինի կենտրոնական մասում կցված է երկարավուն ուղղանկյունաձև ձող: Հենակների վրա ամրացված են երկու ուղղահայաց դիրքով հանդիպակաց ձողեր, վերջիններիս հորիզոնական դիրքով կցված են զուգահեռ ձողեր, որոնցից վերևինի վրա շարժական, մետաղյա գամերով հենակն է, իսկ ներքևինի վրա անշարժ հենակը: Ֆրանսիա /20-րդ դարի սկիզբ/: Նյութը՝  Փայտ, մետաղ Չափս՝  200 x 55 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան- Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 438 Բաժնեհաշվառանիշ՝  Կ.Ի.Ֆ. - 4