Նշխարքի տուփ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մասնատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ծրարի ձև, վերևի հատվածում սրածայր եռանկյունաձև կտրված է, որը փակվող մասն է: Մետաքսյա սպիտակ և դարչնագույն թելերով գործված ցանց է, որը ներսից պաստառված է սպիտակ մետաքսյա կտորով: Դիմերեսին և հակառակ երեսին ամրացված է մոխրագույն նուրբ ցողուններով, կանաչավուն և դեղնա-վարդագույն տերևներով, ծաղիկներով ասեղնագործ ժանեկազարդ բուսանախշեր: Հակառակ կողմում ունի փնջազարդ քուղ: Լայնություն (սմ)՝  9.5 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/41 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085