«Նոր ուղի» N 8-9

«Նոր ուղի» N 8-9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշականաչ խունացած կազմով ամսագիր: «Գրախոսություն» բաժնում (86էջ) ներկայացվում է «Գրականության դասընթաց» 2-րդ խմբի համար. կազմեց Յե.Չարենց. ուսման չորրորդ տարի, յերկրորդ տպագրություն. Յերեւան 1930» գիրքը: «Մ» ստորագրությունով հեղինակը նշում է, որ այս դասագիրքը կարելի է համարել ամենահաջող քրեստոմատյաներից մեկը: Այն կազմված է Պետգիտխորհրդի ծրագրերի հիման վրա: Ըստ թեմաների նյութը ենթարկված է սխեմատիզացիայի: Սակայն հոդվածագիրն ունի նաեւ դիտողություններ: Նրա կարծիքով գրքի արժեքն ավելի կբարձրանար, եթե գրական նյութերին կցված լինեին համառոտ կենսագրական եւ մատենագրական ակնարկներ: Ռուս գրականությունը, որ մասամբ տեղ է գտել դասագրքում, կարելի է դրան նվիրել առանձին ժողովածու: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1248 80 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2477