Նոր ուղի: Գրական ալմանախ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալմանախ Բնօրինակի անվանում՝  Նոր ուղի: Գրական ալմանախ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Ա. Սիմոնեան. Նոր ուղի: Գրական ալմանախ. Գիրք 3. - Ալէքսանդրապօլ, 1914, տպարան Յ. Սանոյեանի: Շապիկը բաց դեղնագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ Համլիկ Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Հ. Թումանեան. 914, հոկ. 10»: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  խմբագիր` Ա. Սիմոնյան Նյութը՝  թուղթ Էջ՝  65-96 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  15,8 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1026-4