Նորահարսի միթան

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Կարված է խալաթի ձևով, աստարը սպիտակ պուտավոր կարմիր չիթ է: Արտաքին երեսը ծաղկավոր ատլասից է, կողքերը բացված են գրպաններ: Աջ գրպանի միջին կտորը ծաղկավոր չիթ է, մյուս գրպանը միջին չունի: Ողջ միթանը, գրպանները և թևքերի բացվածքները երիզված են կարմիր կտորով: Միթանի ներքևի մասը դարսերով է, քղանցքի ներքևում կարված են սպիտակ գույնի ասեղնագործ ժանյակներ և սև երիզ: Գոտկատեղում կա 1 կոճակ: Նյութը՝  Կտոր Չափս՝  108x100x220 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  406