Նորահարսի շապիկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Շապիկ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Կարված է տարբեր կտորներից: Դիմացում՝ կրծքի մասում, ալ կարմիր բամբակյա կտոր է, որը պարանոցի շրջանում ունի բազմագույն ոսկեփայլ ժապավենաթել և ամրանալու համար կանաչ երիզից հանգույց ու պարսկական հին դրամից պատրաստված կոճակ: Մեջքի, թևքերի վերին մասերը և առջևի կողային մասերը սպիտակ բամբակյա կտորից են: Կիսաշրջազգեստի հետևում դարսեր են, իսկ դիմացում ալ կարմիր կտորից է, որն ունի ամերիկյան ծագում և որի վրա Իրանի քարտեզն է: Թեզանիքները դարչնագույն են: Նյութը՝  Կտոր Չափս՝  130x70x320 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  404