Նրբախարտոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի նրբախարտոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Եռանիստ՝ կտրվածքում՝ եռանկյունաձև, հավասար նիստերով, երկքարթ միակտոր խարտոց է՝ բաղկացած աշխատող մասից, որն ավարտվում է սուր ծայրով և կտրվածքում՝ կլոր, բարակ, ձողաձև, հարթ գլխիկով կոթից: Կոթին առկա է լատինատառ «POLAND» գրությունը, որին նախորդում և հաջորդում են հետևյալ նշանները՝ շրջան, ներսում գագաթը դեպի վեր եռանկյուն, տակը՝ գծիկ, այնուհետ՝ «3» թվանշանը և գագաթով դեպի վար ուղղված եռանկյուն՝ ներսում «1» թվանշանը: Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 19.9 Նյութը՝  պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լեհաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. կեսեր Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8358/35 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-624