շաբաթաթերթ «Գրական թերթ»-42 /2136/., «Չարենցյան երգիծավեպի էկրանային հմայքը»

շաբաթաթերթ «Գրական թերթ»-42 /2136/., «Չարենցյան երգիծավեպի էկրանային հմայքը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լևոն Մութաֆյանի հոդվածը վերաբերում է Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի Կառլեն Վարժապետյանի հեղինակած սցենարին և բեմադրությունը` Երևանի դրամատիկական թատրոնում: Կ.Վարժապետյանը, հավատարիմ մնալով վեպին, շեշտում է նրա կարևորագույն հատվածները, ներկայացման էքսպոզիցիայից մինչև նրա ավարտական կադրերը, սատիրականին զուգահեռ զարգացնում ողբերգական մոտիվը: Ողբերգականը հազարամյա Նաիրիի ճակատագրի մեջ է, մարդկային խառնվածքների, պատմական-հասարակական երեվույթների մեջ: Բեմադրության մեջ կա միասնական մի կերպար` ժողովրդի կերպարը եվ մի ցցուն անհատականություն` Մազութի Համոն: Ռեժիսորի համար կարեվորը գաղափարական նույն համոզմունքներն ունեցող այս մարդկանց տիպական ամբողջացումն է: Կ.Վարժապետյանն իր այս բեմադրությամբ` նկ. Գ. Գասպարյան, օպրատոր` Ֆ. Մկրտչյան, կոմպոզիտոր` Ա. Տերտերյան, ձեվավորող` Հ. Ներսիսյան, հեռացել է հեռուստաներկայացման ավանդական ձեվերից. պատկերավոր հնչեցրել չարենցյան էքսպրեսիվ անհանգիստ ոճը, բանաստեղծական ոգեվորումը,- գրում է կինոգետ Լևոն Մութաֆյանը: Բեմադրությունը ներկայացված է ՀՍՍՀ պետական մրցանակի: Առաջին էջի վերին ձախ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Լևոն Մութաֆյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2913 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6132