շաբաթաթերթ«Գրական թերթ»-652  / 2250/: «Չարենցի նոր արաբերեն հրատարակությունը», Չարենցի խոսք Հ

շաբաթաթերթ«Գրական թերթ»-652 / 2250/: «Չարենցի նոր արաբերեն հրատարակությունը», Չարենցի խոսք Հ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հղորդագրությունը Հալեպում արաբերեն լույս տեսած Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի եվ մի փունջ բանաստեղծությունների մասին է: Գիրքը շքեղ է, որը թարգմանել եվ առաջաբանը գրել է Նազար Նազարյանը, որը վերջին տարիներին զգալի գործ է կատարել հայ գրականությունը արաբ ընթերցողին ներկայացնելու ուղղությամբ: Նա թարգմանել է Վարուժանի «Հացին երգը», Իսահակյանի, Գ. էմինի, Վ. Թեքեյանի, Հովհ. Շիրազի ստեղծագործություններից: Նա գրել է նաեվ արձակ ստեղծագործություններ: Հ. Կոջոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նյութերի շարքում Ե. Չարենցի խոսքն է.«Ոսկերչական արվեստի նրբությամբ է արված...Ոչ մի նկարչի մեջ նյութի եվ ոճի այդպիսի զգացողության չեմ հանդիպել... Գործը բկից բռնել գիտե: Հայ է իր արվեստով, գալիս է հին, շատ հին ժամանակներից»: առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3497 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6156