«Շաչում է այս աշնան քամին, իբրեւ հին, դասական Ակվիլոն...» եւ «Բայց էլի՝ ինչ էլ վոր ասեն՝ մենք գիտենք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին ինքնագիր երկու բանաստեղծություններ են (զբաղեցրած էջի մոտավորապես կեսը) «Աշնան երգեր» շարքից: Թվագրված չէ հավանաբար գրել է 09.29.1936 Ծաղկաձորում: Էջի ձախ վերնամասը համարակալած է 1/ նիշով: Ինքնագիրը ընթեռնելի է: Հեղինակի ձեռքով ջնջած է առաջին տողը եւ երկրորդ տողի II բառը փոխարինած է «եւ ծանր» բառով: II-րդ տողը՝ «...Աշուն է,- եւ ծանր անձրեւի արճիճե շեղջեր»: Վերջին տողը «...Բայց հիշում ես դու մի այլ աշուն»: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - (ուր բացակայում է վերջինտողը՝ «...Բայց հիշում ես դու մի այլ աշուն») 1983թ. էջ՝ 162: Երկրորդ քառատողն ամբողջական է: Ջնջած է վերջին տողի առաջին եւ վերջին բառերը, փոխարինելով համապատասխանաբար «անաղարտ, եւ ցնորքը, եւ սուրբ սիրուհին էր» բառերով: I-ին տողն է՝ «Բայց էլի՝ ինչ էլ վոր ասեն...»: Վերջին տողն է «...Անաղարտ քրոջ պես բացող՝ եւ ցնորքը եւ սուրբ սիրուհին էր...»: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» 1983թ. էջ՝ 563: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2016 153 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 4989