Շապիկի կրծքամաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մետաքսյա նարնջագույն կտորից, վերին եզրը ունի զիգզագաձև տեսք: Վերևի զիգզագաձև եզրամասում ամրացված է ասեղնագործ ժանյակ: Վերին եզրի երկայնքով անցնում է թելքաշ տեխնիկայով ասեղնագործված աստիճանաձև կողերով զիգզագաձև եզրագոտի, որի մեջ ասեղնագործված են թիթեռնաձև հորինվածքներ: Եզրագոտու անկյունների մեջ տեղավորված են երկու աստիճանաձև շեղանկյուն, որոնց մեջ սրածայր թևերով խաչեր են ասեղնագործված: Վարպետ՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Լայնություն (սմ)՝  14.5 Երկարություն (սմ)՝  38 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/263 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085