Շապիկով մերկը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Փարթամ երիտասարդ կնոջ պատկեր է ուղիղ կանգնած ամբողջ հասակով, թեթևակի բացած ոտքերի վրա և մուգ գույնի կոշիկներով, իր առաջ տարած ձեռքերում պահում է երկար, սպիտակ ուղիղ շապիկ, որը ծածկում է նրա մարմնի դիմային հատվածը: Գլուխը թեթևակիորեն առաջ է թեքել, դիմագծերը մշակված են սահուն, ընդհանրացաված, սևգույնով ուրվագծված են փոքր աչքերը և հոնքերը, այտերին ունի թեթևակի կարմրություն: Սև վարսերը կապված են ծոծրակի մասում և մեծ թմբիկով վզի հատվածում: Ֆիգուրը տեղադրված է ցածր, շագանակագույն, մոխրագույն, կանաչավուն գույների պատվանդանի վրա է: Արտադրողի անվանումը՝  Պոպիխին եղբայրների գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 303