Շաքարաման

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շաքարամանն ունի երեք ոճավորված ոտքեր, ոճավորված երկու բարակ բռնակներ: Ներսի մակերեսը հարթ է, իսկ արտաքին մակերեսին փորագրված է բուսական և երկրաչափական նախշերով զարդագոտի, որի դիմային մասում երկու կողմից ընդհատվում է և կամարաձև գծերի մեջ փորագրված են մի կողմում՝ «100. Հ. Թումանյան» գրությունը, իսկ մյուս կողմում՝ Քաջ Նազարը, առյուծի վրա նստած: Շաքարամանը որպես հուշանվեր արտադրված է Հ. Թումանյանի 100-ամյակի առթիվ: Պատկանել է սիրիահայ Տրդատ Ղազարյանին: Վերջինս այն գնել է Երևան իր առաջին այցելության ժամանակ: Շաքարամանի հատակին, հակառակ երեսին դրված է գործարանի դրոշմակնիքը՝ հնգաթև աստղ, ներսում մուրճ ու մանգաղ և դրոշմված է արծաթի հարգը՝ 875: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 թ. Նյութը՝  արծաթ, սևադ Քաշ (գր)՝  188.0 գ Տրամագիծ (սմ)՝  10,5 սմ Բարձրություն (սմ)՝  8 սմ Նվիրատու՝  Սոսի Ղազարյան-Գևոնյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17702-1