Շիշ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Շիշ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Բրնձով լցված ապակե շիշ՝ Հայոց ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով: Շշի վրա կա անգլերենով գրություն՝ հետևյալ թարգմանությմաբ՝ «750 երեխաների օրական պարենը Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մի որբանոցում կազմում է 40 ֆունտ բրինձ, 7/8 ունցիայից պակաս յուրաքանչյուր երեխայի համար: Այս քիչ քանակի բացակայության պատճառով կազմակերպությունը ստիպված մերժում է ընդունել հազարավոր երեխաների: Կարո՞ղ եք օգնել»: Պիտակի վրա նշված է Սամուել Գ. Լանկասթեր անունը՝ որպես նախագահ, Ջ.Ջ. Հանդասկեր՝ որպես տնօրեն և կա հետևյալ հասցեն՝ 606 Ստոք. Էքչենջ շենք, Պորտլանդ Օրեգոն: Որևէ ամսաթիվ կամ այլ տեղեկություն չկա: Բրնձի շիշը Քեթրին Յամադան գնել է Օրեգոնի հնաոճ իրերի շուկայից, հետագայում ՀՑԹԻ նոր ցուցադրության ժամանակ նվիրել է թանգարանին: Նյութը՝  ապակի, բրինձ Նվիրատու՝  Քեթրին Յամադան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Հայտնաբերման վայրը՝  ԱՄՆ, Օրեգոնի հնաոճ իրերի շուկա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ․ Հայտնաբերման ժամանակը՝  2015 թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  206